Image result for ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ՛Կենտրոնի Պետրոսին հեռացնում են հեռուստաընկերությունից՝ Սերգեյ Դանիելյանի ղեկավարած ոչ այնքան բարեհունչ անուն ունեցող կուսակցության մասին եթերում մեկ ժամ խոսելու և Ք. Ա Ք. կուսակցության լոգոն, որն արտահայտում է հենց այդ կուսակցության անունը, եթերում ցուցադրելու համար։
Իրականում, պետք չէ այստեղ փնտրել գրաքննություն կամ քաղաքական դրդապատճառներ, քանի որ յուրաքանչյուր երկրում էլ եթե լրագրողական, եթերային էթիկայի և պարզապես քաղաքավարության տարրական կանոնների այսպիսի բավականաչափ կոպիտ խախտումներ լինեին, հաղորդավարը կամ լրագրողը նույն հաջողությամբ հրաժեշտ կտար իր զբաղեցրած դիրքին։ Բանն այն է, որ «Կենտրոնը» բարձր վարկանիշ ունեցող և լուրջ մեդիա լինել հավակնող հեռուստաընկերություն է, և այն, ինչ տեղի ունեցավ «Ուրվագծի» ընթացքում, հակասում էր հեռուստաեթերի մշակույթին, վերջիվերջո խոսքը չի գնում ինչ-որ համացանցային հեռուստատեսության կամ էժանագին որևէ ալիքի մասին, խոսքը հայկական հիմնական հեռուստալիքներից մեկի մասին է։ Խախտվել է եթերային էթիկա, սա էլ արդեն բավական է, առանց քաղաքական ենթատեքստեր փնտրելու, որ հիմնավորվի Պետրոսին աշխատանքից հեռացնելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել