Image may contain: 1 person, smiling, text#չվճարածաշխատավարձեր
Հարգելի՛ պարոն Асланян Մամիկոն Ասլանյան / Mamikon Aslanyan

Ճիշտ է, Վանաձորի համայնքապետարանը այժմ զբաղված է ձնահեռացման աշխատանքների կազմակերպման հարցով, բայց հարկ եմ համարում անդրադառնալ նաեւ համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի ուշացման խնդրին:
Ինչպես հիշում եք, Լոռու մարզպետարանը, մարզի համայնքների 2016թ. առաջին կիսամյակի գործունեությունն ամփոփելով, արձանագրել էր, որ մարզի 106 համայնքներից միայն Վանաձորն է աշխատավարձերի պարտքեր կուտակել: Օգոստոսի 15-ի դրությամբ բյուջետային աշխատողների աշխատավարձերի պարտքը հասել էր 167, 629.9 մլն դրամի:
Թեեւ 1000-ից ավել շարքային աշխատողների մեծամասնությանը հաջողությամբ համոզել էին, որ 3-4 ամիս չվճարված աշխատավարձերի մեղավորը ՀՀ կառավարությունն է, այնուամենայնիվ, գումարի բացակայության փաստը որեւէ կերպ չէր փոխում, մանավանդ այն պարագայում, երբ հետագայում պարզ դարձավ, որ կառավարության, այսպես կոչված, «անպարտաճանաչությունը» տարածվում է միայն Վանաձոր համայնքի բյուջեի վրա:
Աշխատավարձի խնդիրը լուրջ ուսումնասիրության եւ քննարկումների առարկա դարձավ, մինչեւ որ սեպտեմբերի 2-ի նիստում Կառավարությունը Վանաձոր համայնքին 160 մլն դրամ հատկացնելու մասին որոշում կայացրեց: Աշխատավարձերի պարտքը մարվեց, եւ թվում էր, թե ամեն բան իր հունով կգնա, բայց ներկայումս եւս նմանօրինակ խնդիր կա: Սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը աշխատակիցները ստացան հոկտեմբերի 27-ին, հոկտեմբեր ամսվանը՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակում: Արդեն դեկտեմբերի 19-ն է, մոտենում է այդ ամսվա աշխատավարձերը ստանալու ժամանակը, բայց աշխատակիցները դեռ չեն ստացել նախորդ՝ նոյեմբեր ամսվա աշխատավարձը, որոշ հիմնարկների աշխատակիցներ՝ անգամ 2 ամսվա: Հիմա հարցեր են առաջանում, մասնավորապես՝

1. Ինչո՞ւ է առաջացել նման խնդիր։
2. Ի՞նչ ժամկետում այն պետք է լուծում ստանա։ 
3. Արդյո՞ք բոլոր հիմնարկների աշխատակիցները Ամանորի նախաշեմին կստանան 2016թ. բոլոր ամիսների չվճարած աշխատավարձերը։
4. Արդյոք համայնքապատկան հիմնարկների աշխատակիցները հաջորդ ամիսներին խելամիտ ժամկետներում կստանան իրենց վաստակած գումարը։
5. Ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք կրկին չեն հայտնվի նույն կարգավիճակում։

Անահիտ Կարապետյան
Վանաձորի համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել