Image result for անձնագիրՈստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ ՀՀ սահմանային բոլոր անցման կետերում գործում է հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու և անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու շուրջօրյա ծառայություն:
Այսինքն՝ այն դեպքում, երբ քաղաքացին որոշել է դուրս գալ երկրից, սակայն աշխատանքային ժամից հետո կամ ոչ աշխատանքային օրերին հնարավոր չէ դիմել անձնագրային ծառայություն, կարող է սահմանային անցման կետում (անկախ շաբաթվա օրից և ժամից) դիմել վերը նշված գործողությունների համար:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ:
Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում, օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար մեկ տարվա դիմաց գանձվում է 1.000-ական դրամ և անկախ գործության տեսակից, ինչպես նաև ժամկետից՝ 10.000 դրամ արտաբյուջետային վճար (10.000 դրամը միայն սահմանային անցման կետում դիմելիս):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել