Մանրամասների մեջ չեմ ուզում ընկնել, բայց այն մարդիկ, ովքեր ներկա իրավիճակում համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները նկարել (վատ իմաստով) են իշխանությունները, այսինքն` Րաֆֆին իրականում շատ ավելի քիչ ձայն ա հավաքել, ապա այդ մարդիկ կամա, թե ակամա ջուր են լցնում իշխանության ջրաղացին, ավելին` լեգիտիմացնում են նրանց, ավելին` թագադրում են Սերժ Սարգսյանին: Մի բան ա Րաֆֆուն քննադատելը այս կամ այն հայտարարությունների և քայլերի համար, լրիվ մեկ այլ բան ա նրա ստացած ձայները համարել նկարչություն (վատ իմաստով): Համենայն դեպս ես հակված եմ ի գիտություն ընդունել Տեր-Պետրոսյանի խոսքը: Նա առաջին գործիչն էր, ով ուղիղ հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել