Image result for Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածՏրանսպորտի նախարարն այցելել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածն այս պահին բաց է մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն անձամբ տեղում ծանոթացել է իրավիճակին:

Հայաստանը վրացական եւ ռուսական կողմերի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն այն մասին, որ հենց եղանակային պայմանները բարելավվեն, կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժն ավտոճանապարհով արագ կազմակերպվի:

Շարունակվող բքի և առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել