Շատ հետաքրքիր ժողովուրդ ենք… Քանի կար մտահոգված, կատաղած, ջանադրաբար, հետևողական քննադատում էինք Դիանա Գրիգորյանի սերիալները՝ ընդհուպ հասնելով անձնական վիրավորանքների: Հիմա ողջ ազգս ոգևորվածությամբ, սիրով, նվիրումով, բերկրանքով ու հետաքրքրությամբ նայում է հնդկական սերիալներ:
Ակամա հիշեցի անցյալ դարի 50-60 ական թվականների իրավիճակը՝ «Հայրենիք», «Սևան» կ/թ-ը՝ 3-րդ մասում, շրջաններում հնդկական ֆիլմերի տոմսերի հերթերն ու տուրուդմփոցները…
Ի՞նչ է, այս հնդկական սերիալներն ավելի բարձրակարգ, ավելի իմաստալից ու բարձրարվե՞ստ են… Ավելի մեծ գեղարվեստական, դաստիարակչական արժե՞ք ունեն…
Հետաքրքիր է, որ սերիալների ցուցադրման ժամերին սոցցանցերում նույնպես նվազում է օգտատերերի ակտիվությունը, և կարծես սերիալաֆոբների քննադատությունների, վրդովմունքի ձայնն ու մտահոգությունը չեմ տեսնում ինչ-որ:
Ինձ թվում է՝ մեկնաբանություններն ավելորդ են…

Картинки по запросу հնդկական սերիալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել