Image result for Երևան - Սևան - ԻջևանՏնտեսության մեջ մեծ դեր է խաղում ենթակառուցվածքների առկայությունն ու զարգացվածությունը: Վերջերս իր ավարտին հասցվեց Երևան - Սևան - Իջևան միջպետական ավտոճանապարհի 7,17 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հինանորոգման աշխատանքները: Պետության ֆինանսական աջակցությամբ այս տարի այդ հատվածում վերականգնվել է գրեթե 80 հազար քառակուսի մետր ասֆալտաբետոնե ծածկ:

Կարևոր է նաև անվտանգության ապահովումը: Այդ նպատակով վերը նշված ճանապարհահատվածում տեղադրվել են նաև մետաղյա արգելափակոցներ:

Վերանորոգումը օրակարգային էր, քանի որ առկա էին վթարների բազմաթիվ դեպքեր: Ինչ վերաբերում է հետիոտների անվտանգությանը, ապա դա նույնպես օրակարգում է: Մոտ ժամանակներս կկառուցվի նաև վերգետնյա անցում: Վերանորոգվել է նաև Սևանի թերակղզու մոտակայքում, հեղեղումների պատճառով փլուզված 31 մետր հատվածը:

Այսքանով, սակայն ծրագիրը չի ավարտվելու: Հաջորդ տարվա պետական բյուջեից հատկացվելու է 2 միլիարդ 900 միլիոն դրամ՝ այս ճանապարհի մնացած հատվածներում ևս հիմնանորոգում իրականացնելու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել