Image result for public speakingՍխալները, որոնք թույլ է տվել ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողության անցկացման ժամանակ, դարձել է ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպության վերելքի պատճառներից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդայում երկրի ռազմաօդային ուժերի բազայում՝ ասվում է Սպիտակ տան կայքում զետեղված ելույթի տեսանյութում։

«Մենք հրաժարվել ենք կրկնել 2003 թվականի ներխուժման որոշ սխալներ, որոնք էլ նպաստել են ԴԱԻՇ անունով հայտնի դարձած կազմակերպության աճին»,-ասել է Օբաման։ Նա հիշեցրել է, որ 2014 թվականին ԱՄՆ-ը ստեղծել է կոալիցիա, որում ընդգրկվել են 70 երկրներ, և սկսել պայքարն ահաբեկիչների դեմ Սիրիայում և Իրաքում, սակայն ոչ ամերիկյան գումարտակների ուժերով, այլ տեղի կազմավորումների ուժերով, որոնց Վաշինգտոնն աջակցել է նյութատեխնիկական առումով և հատուկջոկատայիններով։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կոալիցիան ահաբեկիչներին հասցրել է արդեն ավելի քան 16 հազար ավիահարված, ԴԱԻՇ-ը կորցրել է իր վերահսկողության տակ ունեցած տարածքների ավելի քան կեսը։ Նա խոստովանել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը կարող է մի քանի սերունդ ձգվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել