Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումի կենտրոնական հրապարակում տեղադրվելու է 22 մետր բարձրության ամանորյա եղևնի։

Այդ մասին նշված է Բաթումի քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ։ Դրա համաձայն՝ Եվրոպայի հրապարակում տեղադրվելիք ամանորյա եղևնին կունենա մեծ աստղ, կոնաձև խաղալիքներ, այլ զարդարանքներ, LED լամպեր։

Ավելի վաղ Բաթումի Եվրոպական հրապարակը զարդարել էր 7 մետրանոց ամանորյա եղևնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել