Tert.am-ը գրում է.

Արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմն առանց աղմուկի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Associated Press-ը: Գործակալությունը նշում է, որ չնայած նրան, որ այդ բառը երկար ժամանակ ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Բարաք Օբամայի համար տաբու է եղել, ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն անցած շաբաթ ավելի հեռուն է գնացել իր ղեկավարից՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելով:


Հոլոքոստը վերապրած և Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի աշխատանքին նվիրված ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ցավ է հայտնել մինչ օրս շարունակվող անարդարությունների վերաբերյալ, այդ թվում՝ նա նշել է «հայերի ցեղասպանության ժխտողականությունը»: Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, գրում է գործակալությունը:


Այս խոսքերը, գրում է Associated Press-ը, կարող են զայրացնել Թուրքիային, որը կատաղի կերպով հակադրվում է Ցեղասպանության մասին որևէ հիշատակման և որի ռազմավարական դերը որպես ԱՄՆ գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից ստիպել է ամերիկացի պաշտոնյաներին չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Այդ խոսքերը զարմանալի են նաև՝ հաշվի առնելով Փաուերի կարգավիճակը՝ որպես երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետ և այն, որ դրանք որպես Օբամայի հասցեին հնչեցրած քննադատություն են թվացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել