Image result for joe bidenԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ կառաջադրվի 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին՝ հայտնում է Politico պարբերականը։ Սակայն Բայդենը, ով շփվել է լրագրողների հետ իր սովորական հումորային տոնով, չի պարզաբանել՝ կատակու՞մ է թե՞ լուրջ ասում։

Սենատի նիստից հետո, որտեղ փոխնախագահը կատարում է նախագահի գործառույթ, Բայդենին հարցրել են 2020 թվականին առաջադրվելու հնարավորության մասին։

«Այո, կառաջադրվեմ 2020 թվականին»,-պատասխանել է Բայդենը, սակայն նրա տոնայնությունը ծիծաղ է առաջացրել լրագրողների շրջանում։

Փոխնախագահին այլ հարց է ուղղվել, թե ինչ պաշտոնի է առաջադրվելու, ինչին նա պատասխանել է. «Նախագահի պաշտոնի, և ընդհանրապես, գիտե՞ք ինչ՝ ինչու՞ ոչ»։

Դադար առնելով՝ Բայդենը նշել է, որ ոչինչ չի պարտավորվում անել, քանի որ վաղուց արդեն գիտի, որ «ճակատագիրը միջամտում է տարօրինակ ձևով»։

Բայդենն ուսումնասիրել է 2016-ի ընտրություններին առաջադրվելու հնարավորությունը, սակայն նրա որոշմանը խոչընդոտել է որդու մահը։ Բոն կյանքից հեռացել է մայիսին, ուղեղի քաղցկեղի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել