esc17«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները դիտարկում են 2017 թվականին միջազգային մրցույթի անցկացման վայրի հնարավոր տեղափոխման հարցը։ Գլխավոր պատճառը միջոցառումն ընդունելու հարցում Կիևի անպատրաստ լինելն է։ Այս մասին հայտնել է գերմանական Bild տաբլոիդը՝ հղում անելով կազմկոմիտեի աղբյուրին, որի խոսքով՝ բանակցությունների փաստը դեռևս չի նշանակում միջոցառման տեղափոխում այլ երկիր։

Կիևը մինչ օրս չի ներկայացրել մրցույթի անցկացման ֆինանսական երաշխիքներ։ Հայտնի է, որ դրա կազմակերպման համար անհրաժեշտ է մոտ 20 մլն եվրո։

Ղրիմից Պետդումային պատգամավոր Ռուսլան Բալբեկն իր հերթին հայտնել է, որ Ղրիմը պատրաստ է դառնալ մրցույթի անցկացման համար Կիևին այլընտրանք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա Կիևում, մայիսի 13-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել