BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը այս տարվա նոյեմբերին նվազել է մինչև իննամյա նվազագույնի։ ԱՄՆ զբաղվածության նախարարությունը հայտնել է, որ երկրի տնտեսությունը նոյեմբերին ստեղծել է 178.000 աշխատատեղ։

Ընդ որում՝ գործազրկության մակարդակը նվազել է մինչև 4.6 տոկոսի՝ հոկտեմբերի 4.9 տոկոսի հետ համեմատ։ Ընդգծվում է, որ գործազրկության մակարդակի անկման դրական ցուցանիշների հետ մեկտեղ աշխատավարձի աճի տեմպը եղել է ավելի ցածր, քան ակնկալվում էր։

Վերլուծաբանների մեխ մասը կարծում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքները կբարձրացնի արդեն հաջորդ նիստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել