Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորված Վարուժան Ավետիսյանը երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ են տեղափոխել Վարուժան Ավետիսյանին, Մուշեղ Շուշանյանը պատասխանեց. «Պաշտոնական բացատրությունը, որը քրեակատարողական հիմնարկը բերում է, դա այն է, որ այն մասը, որտեղ պահվում է Վարուժան Ավետիսյանը, նաև՝ Ժիրայր Սեֆիլյանը, պետք է վերանորոգվի, և վերանորոգման սպասվելիք աշխատանքներով է պայմանավորված իրենց տեղափոխությունը: Մենք, իհարկե, չենք համարում, որ դա տեղափոխության իրական պատճառն է, մենք ունենք մեր բացատրությունը, բայց էս պահին չենք ուզում դրա մասին բարձրաձայնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել