Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիից և Բրեդ Փիթից կարող են խլել նրանց որդեգրած երեխաներին՝ երկու որդիներին: Նման սպառնալիք է առկա 13-ամյա Փաքսի կենսաբանական մոր կողմից:

Հայտնի է, որ Ջոլին ու Փիթը որդեգրել են Փաքսին Վիետնամում 5 տարի առաջ: Հիմա երեխայի կենսաբանական մայրը ազատազրկման մեջ է գտնվում և սպառնում է երեխային ետ վերցնել, երբ հայտնվի ազատության մեջ:

Աստղային ծնողները կարող են կորցնել նաև 15-ամյա Մեդոքսին: Տղային որդեգրել են Կամբոջային Լորեն Գանդոյի օգնությամբ, ով նույնպես հայտնվել է բանտում կեղծ փաստաթղթերի և փողերի լվացման մեղադրանքով: Մանրամասնվում է, որ որդեգրված ավելի քան 800 երեխա ծնողազուրկ չէ, նրանց գնել են իրենց ընտանիքներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ   այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել