Image result for ԿառավարությունՄեզ արմատական փոփոխություններ են պետք, այն, ինչ արվում է և մատուցվում է բարեփոխում, ոչ այլ ինչ է, քան կոսմետիկ, տեխնիկական բնույթի փոփոխություն, որը չի փրկի երկրի տնտեսությունը։ Մենք ժամանակ չունենք, ամեն օր մարդիկ հեռանում են, քաղաքներ ու գյուղեր են դատարկվում, այս պայմաններում ոչ մեկին չես խաբի, ոչ մեկի ուշադրությունը բարեփոխումների իմիտացիայով չես շեղի։ Մարդիկ կա՛մ հստակ փոփոխություն են ուզում, կա՛մ կապում են ճամպրուկները, քանի որ մեր օլիգարխների նման հասարակ ժողովուդն էլ է հասկանում՝ ինչ է արժանապատիվ կյանքը, և պատրաստ են ամեն պահ լքել այդ պետությունը հանուն արժանապատիվ կյանքի, հատկապես երբ այդ պետությունը նպատակ չունի ժողովրդին արժանապատիվ կյանքով ապահովելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել