Image result for իսրայելական ուժերն ու Իսլամական պետության զինյալներըԿիրակի օրը Սիրիայի Գոլանի բարձունքներում առաջին անգամ բախվել են իսրայելական ուժերն ու Իսլամական պետության զինյալները:
ԻՊ-ին հարող Շուհադա ալ-Յարմուկ խմբավորման զինյալները կրակ են բացել իսրայելցի զինվորականների ուղղությամբ, որից հետո իսրայելական օդուժը հրթիռակոծել է ԻՊ-ի մի մեքենա, որի մեջ եղել են 4 իսլամական: Վերջիններս սպանվել են, հրեաների մեջ սպանվածներ կամ վիրավորներ չկան:
Ընդհանրապես, ԻՊ-ը խուսափել է Իսրայելի հետ բացահայտ առճակատումից: Իսկ վերոհիշյալ միջադեպը կարող է ԻՊ-ի կողմից ուղղակի սադրանք լինել՝ զգալու՝ իսրայելական զինուժի կողմից պատասխան կլինի՞, թե՞ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել