«Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Դիանա Մալենկոյի լուսանկարը, որն արվել է իր նոր ֆիլմի՝ «Կյանք ու կռվի» երկրորդ մասի նկարահանումների ժամանակ և արել հետևյալ գրառումը.
«Հարգում եմ դերասանուհիների մարդկային այն տեսակը, որոնք հրաժարվում են գլխավոր դերում նկարահանվելու հնարավորությունից, որովհետև ֆիլմում համբուրվելու տեսարան կա: Հարգում եմ, բայց երբեք նրանց հետ չեմ աշխատի»:
Գրառումը շփոթության տեղիք է տվել, թե խոսքը Դիանա Մալենկոյի մասին է: BlogNews-ի հետ զրույցում Մհեր Մկրտչյանը նշեց, որ Դիանա Մալենկոն իր ֆիլմի գլխավոր հերոսուհին է, եթե նման տարաձայնություն լիներ, նա չէր նկարահանվի: Թե իրականում ում էր ուղղված գրառումը, ռեժիսորը մեկնաբանել չցանկացավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել