«Հարգում եմ դերասանուհիներին, որոնք հրաժարվում են գլխավոր դերից, որովհետև համբուրվելու տեսարան կա, բայց երբեք չեմ աշխատի նրանց հետ». Մհեր Մկրտչյան


18:00 , 26 նոյեմբեր, 2016

«Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Դիանա Մալենկոյի լուսանկարը, որն արվել է իր նոր ֆիլմի՝ «Կյանք ու կռվի» երկրորդ մասի նկարահանումների ժամանակ և արել հետևյալ գրառումը.

«Հարգում եմ դերասանուհիների մարդկային այն տեսակը, որոնք հրաժարվում են գլխավոր դերում նկարահանվելու հնարավորությունից, որովհետև ֆիլմում համբուրվելու տեսարան կա: Հարգում եմ, բայց երբեք նրանց հետ չեմ աշխատի»:

Գրառումը շփոթության տեղիք է տվել, թե խոսքը Դիանա Մալենկոյի մասին է: BlogNews-ի հետ զրույցում Մհեր Մկրտչյանը նշեց, որ Դիանա Մալենկոն իր ֆիլմի գլխավոր հերոսուհին է, եթե նման տարաձայնություն լիներ, նա չէր նկարահանվի: Թե իրականում ում էր ուղղված գրառումը, ռեժիսորը մեկնաբանել չցանկացավ:

IMG_8250 copie copie