Картинки по запросу dövlət bayrağı meydanıArmeniatv.am-ը գրում է.

Լրագրողները բանտում, օֆշորները Պանամայում, լռեցված ընդդիմություն ու պատերազմ՝ սահմանի վրա, ու այս ամենը՝ Արեւմուտքի հետ բարեկամությամբ քողարկված: Սա Ադրբեջանն է:

Իտալական Rai-ի եթերում Միլենա Գաբանելլի 50 րոպեանոց «Էպիզոդ» հաղորդման գլխավոր դերում իտալացի կաշառակեր պատգամավոր Լուկա Վոլոնտեն է և Արևելքի վերջին բռնակալ Իլհամ Ալիևը: Հայտնի հետաքննող լրագրող Պաոլո Մոնդանին ռեպորտաժում բացահայտում է, թե ինչպես է Եվրախորհրդի իտալացի պատգամավորը ալիևյան 2 միլիոն 390 հազար եվրոյի դիմաց դեմ քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին: 

Իտալական հեռուստատեսությունը քողազերծում է ադրբեջանական կաշառքների դիմաց Ագրամտունի և Վոլոնտեի հակահայկական գործունեությունը: Նաև փաստերով ցուցադրում է, թե իրականում ինչպիսի երկրի հետ է Իտալիան երկար տարիներ տնտեսական գործակցություն ծավալում: Ադրբեջանը էներգակիրներով եւ խավիարով փակում է Եվրախորհրդի բերանը, որը հռչակում է ժողովրդավարական արժեքներ եւ մարդու իրավունքներ: Լրագողը նկատում է` ադրբեջանցիները հասկացել են, թե որքան փխրուն են եվրոպական կառույցները, գտել են թույլ տեղը և այստեղ էլ ծնվել է, այսպես կոչված, խավիարային դիվանագիտությունը: 

Հաղորդավարն առաջարկում է Բաքու-Պանամա կապը տեսնել Լեռնային Ղարաբաղի պրիզմայով: Սկանդալային պանամական փաստաթղթերում շրջանառվող 11 պետությունների ղեկավարների մեջ էր նաև Ալիևյան կլանը: Բացահայտող հրապարկումից մեկ օր առաջ Ադրբեջանի ղեկավարությունը սանձարզերծեց ապրիլյան ագրեսիան: Պաոլո Մոնդինին ենթադրում է, որ դա պատահական չէր: Ալիևը փորձեց զենքի ուժով լռեցնել պանամական արձագանքը, որ իր երկրում չդժգոհեն միլիարդավոր դոլարների թալանից: 

Աշխարհն անտեսում է փոքր տարածքում ապրող 150.000 մարդկանց իրենց հայրենիքում խաղաղ ապրելու ցանկությունը` եզրակացնում է հաղորդավարն ու ավելացնում` ցավոք պատմությունը շարժվում է փողի ուժով: Մի՞թե ժողովրդավար Եվրոպան այսքանից հետո էլ կշարունակի խավիար ուտել: Ինչպես Լուկա Վոլոնտեն, որի գրպանը 2013-14 թվականների ընթացքում խավիարային դոլարները հոսել են բրիտանական 4 ընկերությունների միջոցով:

Լուկա Վոլոնտեի գործը քննում են Միլանում: Անկախ քննության արդյունքից, Եվրոպական կազմակերպության նախասրահներում լոբբիստները շարունակում են խավիարային որսը, իսկ Ռաիի հեռուստատեսության հաղորդավարն ու հետաքննող լրագրողը Խավիարային դիվանագիտության հայրենիքում հայտարարվում են պերսոնա նոն գրատա: Կաշառք մերժողներին Ադրբեջանում չեն սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել