Image result for լուսավոր հայաստան քաղաքացիական պայմանգիրԳալիք խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր մի շարք ուժերի քաղաքական դաշինքը աստիճանաբար իրատեսական է դառնում։ Նախ՝ արդեն մի քանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ խոստովանեցին, որ չնայած դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Խոսքը մասնավորապես երեք կուսակցութան մասին է՝ Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Ժառանգություն։
Կարծում եմ՝ հատկապես առաջին երկուսի համագործակցությունը ընտրողների շրջանում որոշակի հույս և ակտիվություն կառաջացնի, քանի որ երկուսն էլ նոր և քաղաքական վատ կենսագրություն չունեցող, միևնույն ժամանակ որոշակի կուսակցական գաղափարախոսություն և մշակույթ ունեցող ուժեր են։
Միևնույն ժամանակ ողջունելի է, որ այս ուժերը այդ կուլիսային բանակցություններին չեն ներգրավում ընդդիմադիր դաշտը պղտորող այնպիսի կուսակցությունների, ինչպիսիք ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել