Քչերը գիտեն, որ ահա արդեն քանի տարի է ճապոնական շուկայի բջջային հեռախոսների գերակշիռ մասը ջրադիմացկուն է: Այն բոլոր հեռախոսները, որոնք վաճառվում են համաշխարհային շուկայում, էականորեն տարբերվում են ճապոնական շուկայում վաճառվողներից: Վերջինի դեպքում դրանք հանգիստ կարելի է լվանալ ծորակի տակ: Այդպիսի ջրադիմացկությունն ունի իր պատճառը:
Ճապոնիայում առաջին ջրադիմացկուն հեռախոսը 2005 թ-ին արտադրված Casio Canu 502S-ն էր: Դրանից հետո էլ սկսվեց ամեն ինչ:
Բանն այն է, որ ճապոնացիներն արդեն 10 տարուց ավելի է՝ սովոր են ցնցուղ ընդունելուն և բջջային հեռախոսների հետ լողալուն: Եթե հեռախոսը ջրադիմացկուն չլինի, նրանք ուղղակի չեն գնի դա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել