Image result for կուսակցություններՊարզվում է՝ մինչև տարեվերջ Հայաստանում կստեղծվի ևս երկու կուսակցություն։ Մեր երկրում քաղաքական կառույց ստեղծելու դյուրին գործընթացը պատահական չէ։ Նախ՝ այս տասնյակ կուսակցությունների սնկի պես աճելը, իսկ հետո արագ փակվելը քաղաքական անառողջ համակարգի վառ դրսևորումն է, ոչ մի այլ երկրում այսքան անլուրջ չեն վերաբերվում կուսակցական գործեունեությանը և դրա փիլիսոփայությանը։ Այս անլուրջ վերաբերմունքի համար մեր քաղաքական դաշտի խոշոր կուսակցությունները լավագույն օրինակն են, որոնցից մի քանիսը միգուցե և գրել են տվել որոշակի գաղափարախոսություն, բայց դրա հետ ընդհանրապես որևէ կապ չունեն։ Այսինքն՝ մեր երկրում քաղաքական կառույցը հասարակության վստահությունը ձեռք բերելու համար ոչ թե պետք է իրատեսական ծրագիր կամ գաղափարներ առաջարկի, այլ բոլորովին ոչ ազնիվ ուղիներ մշակի «հաջողության» հասնելու համար։
Բոլոր դեպքերում կուսակցություն ստեղծելու համար առաջնային չափանիշը պետք է լինի ոչ թե հետևորդների շատ թվաքանակը, այլ գաղարախոսությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել