Image result for բանակԳումար գտնելու կոնկրետ աղբյուրը

Այսօր մեզանում ամենաքննարկվող թեման թերևս 1000 դրամների հարցն է, որը պետք է գանձվի Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց բանակում վիրավորվածների և զոհվածների ապահովագրության համար: Կրկին գումարը գանձվում է Հայաստանի քաղաքացիներից, ու կրկին պատճառաբանվում է, թե այլ ֆինանսական աղբյուրներ չկան: Օրինակ՝ կարելի է այդ նպատակին ուղղել, ասենք, գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները, որը վճարում է Հայաստանի յուրաքանչյուր գազ սպառող ֆիզիկական և իրավաբանական անձ, և ըստ հաշվարկների՝ այդ ծառայությունից ստացվող տարեկան եկամուտը 10-12 միլիարդ դրամ է, իսկ այդ բիզնեսը կապ ունի ներկայիս վարչապետի հետ: Հնարավոր չէ՞, որպեսզի պետությունը իրականացնի այդ ծառայությունը, որը, ըստ էության, պատշաճորեն չի էլ իրականացվում, և այդ գումարները ուղղվեն պետբյուջե, իսկ այնտեղից էլ ուղղվեն համապատասխան հիմնադրամ՝ զինծառայողների կարիքների համար:
Ահա մի կոնկրետ աղբյուր, որտեղից կարելի է գումար վերցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել