Ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում հետընտրական գործընթացները ավելի բուռն են ընթանում, քան նախընտրականը: Գնալով մեծանում է նաև հանրահավաքների աշխարհագրությունը: Կարծեք թե որոշ քաղաքական ուժեր ևս հայտնել են իրենց պատրաստակամությունը միանալու և աջակցելու Րաֆֆուն: Երևանին զուգընթաց հանրահավաքներ կազմակերպվեցին նաև Գյումրիում, Աշտարակում և այլն:
Առաջին հայացքից «լավ» է, հանրահավաքների կազմակերպիչները, Րաֆֆի Հովհաննիսյանի գխավորությամբ հստակ շարժվում են դեպի հաղթանակ, դեպի Րաֆֆի Հովհաննիսյանի «պատկերացրած» Հայաստան:
Սակայն Ր. Հովհաննիսյանի` վերջին մի քանի օրերի արտահայտությունները առաջացնում են մի շարք հարցեր.
1. Եթե Ր. Հովհաննիսյանը իրոք իրեն հաղթած թեկնածու է համարում, ինչու՞ չի թողնում, որ իրեն դիմեն որպես «նախագահի»:
2. Ինչու՞ է ամեն անգամ նշում, որ սա իր ու Սերժ Սարգսյանի պայքարը չէ, այլ Հայաստանի ապագայի հարցն է:
3. Ինչու՞ է ամեն անգամ, առանց առիթը բաց թողնելու, գովում Ս. Սարգսյանին, մատնանշում նրա անցած ճանապարհն ու նրա դերը Հայաստանի նորագույն պատմության մեջ:
Հ.Գ. Սրանք այն հարցերն են, որոնց անկեղծ պատասխանի, մեխանիկորեն կպատասխանի այն հարցին, թե ուր է ուզում իրականում տանել ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել