Ավարտվեց ԱՄՆ-ի Օնտարիո քաղաքում ընթացող կարատեի <<Աշխարհի մենամարտական ձևերի առաջնություն>> -ը, որն ընթացավ ս/թ փետրվարի 22-24-ը.
Հայաստանից մրցաշարին մասնակցեցին Դուքենդո ֆեդերացիայի 2012 թվականին լավագույնը ճանաչված մարզիկները: Մենամարտի հենց մեկնարկից Հայաստանը ներկայացնող մարզիկներն աչքի ընկան իրենց պատրաստվածությամբ և տեխնիկայի մեծ պաշարով . այդ ամենի վկայությունն է մրցանակային տեղերի առատության փաստը:

Ալբերտ Պողոսյան 1-ին մրցանակակիր (34 տ./68 կգ քաշային կարգ)
Գագիկ Սարգսյան 1-ին մրցանակակիր (26 տ./92կգ քաշային կարգ)
Արման Կարապետյան 1-ին մրցանակակիր (22 տ./63կգ քաշային կարգ)
Խաչիկ Ամիրխանյան 1-ին մրցանակակիր(15տ./53կգ քաշային կարգ)
Համլետ Մխիթարյան 1-ին մրցանակակիր (15 տ./55կգ քաշային կարգ)
Տիգրան Սիմոնյան 1-ին մրցանակակիր ( 16 տ./58կգ քաշային կարգ)

Տիգրան Հովհաննիսյան 2-րդ մրցանակակիր (35 տ./78կգ քաշային կարգ)
Սարգիս Մկրտչյան 2-րդ մրցանակակիր (23 տ./65կգ քաշային կարգ)
Ալբերտ Կիրակոսյան 2-րդ մրցանակակիր (13 տ./50կգ քաշային կարգ)
Սամվել Կարապետյան 2-րդ մրցանակակիր (12 տ./40կգ քաշային կարգ)
Արայիկ Վիրաբյան 1-ին մրցանակակիր (7 տ./30կգ քաշային կարգ)

Աշոտ Կարապետյան 3-րդ մրցանակակիր (10 տ./45 գ քաշային կարգ)

Ի սրտե շնորհավորում ենք մարզիկներին` ԱՄՆ-ում մեր դրոշը բարձրացնելու, հիմնը հնչեցնելու և գեղեցիկ հաղթանակ մեզ նվիրելու համար:

Հավաքական թիմը Հայաստան կվերադառնա ս/թ փետրվարի 28-ին, ժամը 20:20-ին: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք <<Զվարթնոց>> oդանավակայան՝ մեզ հետ միասին դիմավորելու մեր չեմպիոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել