Image result for պնԶոհված կամ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորիների սոցիալական վիճակի բարելավման համար պետությունը որոշել է ստեղծել հիմնադրամ, որը կազմվելու է ոչ ավել, ոչ պակաս քաղաքացիների աշխատավարձերից՝ ամսական 1000 դրամական պահումներով։
Հիմա հարց. դուք ի՞նչ գործ ունեք իմ աշխատավարձի հետ, ինձ հարցրե՞լ եք՝ պատրա՞ստ եմ ես արդյոք ձեր իսկ ապաշնորհ կառավարման հետևանքով երկրում առաջացած ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում իմ աշխատավարձից լրացուցիչ գումար հատկացնել, երբ ժողովրդի խղճուկ աշխատավարձի ամեն մի կոպեկ հաշված է, ու ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում։
Երկրորդ, եթե նույնիսկ ես կարողանայի էլ վճարել այդ գումարը, դարձյալ դեմ կլինեի մի պարզ պատճառով՝ ես հարկատու եմ, և ինձ համար այս 25 տարիների ընթացքում շատ ծանր ու թանկ է նստել բանակ պահելը, բայց իմ հարկերը ՊՆ-ն լափել է, դրել մի քանի մարդանման գեներալների գրպանները, իսկ հիմա պետք է դարձյալ հարկվեմ, որովհետև իրենք իրենց լափի մի գրամից անգամ չեն ուզում կտրվել։
Սա թալան է պետական մակարդակով, ուրիշ ոչինչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել