Յուրաքանչյուր մարդ գիտի, թե ինչ է փորլուծությունն ու իր կյանքում գոնե մեկ անգամ բախված կլինի այդ խնդրի հետ: Առաջացման պատճառները տարբեր են:

Ոչ ճիշտ մթերքների համակցում, աղիների խանգարում կամ սննդակարգում որևէ հստակ բաղադրիչի առկայություն և այլն: Պատահում է այնպես, որ այդ պահին ձեռքի տակ չեն լինում անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել վերջինից և այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել:

Բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ առանց դեղամիջոցների օգտագործման ազատվել փորլուծությունից:

Image result

1. Վերցրեք 1 թ/գ սովորական սև թեյի թուրմ, այն խառնեք մի փոքր քանակությամբ ջրի հետ ու խմեք: Այդ պրոցեդուրան կրկնեք օրական 3 անգամ: 1 օր հետո այն կօգնի ձեզ լիովին ազատվել այդ խնդրից: Սև թեյի թուրմի բացակայության դեպքում կարող եք օգտագործել ցանկացած թեյի, անգամ կանաչ թեյի բարձիկներ և օգտագործել վերջիններիս բաղադրությունը:

2. Փորլուծությունից օգնում է ազատվել նաև կարտոֆիլի օսլան: Եռացրեք ջուրը, վերցրեք մոտավորապես 100 գրամ ջուր ու վրան ավելացրեք 1 թ/գ օսլա, որից հետո արագ խմեք այդ խառնուրդը: Այս միջոցի մեկանգամյա օգտագործումը կօգնի ձեզ ազատվել այդ խնդրից:

3. Վերցրեք մի բուռ բրինձ, լցրեք ջրի մեջ ու եռացրեք այն (կարևոր է, որ ջուրը չգոլորշիանա), որից հետո բրնձով եփուկի ջուրը դատարկեք մեկ այլ ամանի մեջ և 3 ժամը մեկ խմեք մոտավորապես 100 գրամ ստացված հեղուկից: Հեղուկը խմեք այնքան ժամանակ, մինչև որ կազդուրվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել