Ձեզ ենք ներկայացնում Ջոն Լոկի խորիմաստ մտքերը, որոնք պատռում են մարդկային էությունը։

maxresdefault-1

Ջոն Լոկ

Ջոն Լոք (անգլ.՝ John Locke, օգոստոսի 29, 1632, Բրիստոլ – հոկտեմբերի 28, 1704, Էփինգ Ֆորեստ շրջան), բրիտանացի մանկավարժ, ֆիզիկոս և փիլիսոփա, ով համարվում է լուսավորականության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գործիչ ու «դասական ազատականության» հայր։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Բարոյական կանոնները կարիք ունեն ապացույցների, հետևաբար դրանք բնածին չեն։

Երջանկությունը իր լիակատար ծավալով բարձրագույն վայելքն է, որին մենք ընդունակ ենք, իսկ դժբախտությունը` բարձրագույն տառապանքը։

Մարդկանց գործողությունները նրանց մտքերի լավագույն թարգմաններն են։

Վատ դաստիարակված մարդու մեջ համարձակությունն ընդունում է կոպտության տեսք. գիտունությունը նրա մեջ դառնում է մանրախնդրություն, սրամտությունը՝ խեղկատակություն, պարզությունը՝ անտաշություն, բարեհոգությունը` կեղծավորություն։

Դաստիարակչի կողմից աննպատակ է խոսել կրքերի սանձահարման մասին, եթե նա ազատություն է տալիս սեփական որևէ կրքի, և ապարդյուն կլինեն նրա ջանքերը իր սանի մեջ արմատախիլ անելու այն արատը կամ անպարկեշտ հատկանիշը, որ նա ինքն է թույլ տալիս իր մեջ։

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել