Բարոյական կանոնները կարիք ունեն ապացույցների, հետևաբար դրանք բնածին չեն։
Երջանկությունը իր լիակատար ծավալով բարձրագույն վայելքն է, որին մենք ընդունակ ենք, իսկ դժբախտությունը` բարձրագույն տառապանքը։
Մարդկանց գործողությունները նրանց մտքերի լավագույն թարգմաններն են։
Վատ դաստիարակված մարդու մեջ համարձակությունն ընդունում է կոպտության տեսք. գիտունությունը նրա մեջ դառնում է մանրախնդրություն, սրամտությունը՝ խեղկատակություն, պարզությունը՝ անտաշություն, բարեհոգությունը` կեղծավորություն։
Դաստիարակչի կողմից աննպատակ է խոսել կրքերի սանձահարման մասին, եթե նա ազատություն է տալիս սեփական որևէ կրքի, և ապարդյուն կլինեն նրա ջանքերը իր սանի մեջ արմատախիլ անելու այն արատը կամ անպարկեշտ հատկանիշը, որ նա ինքն է թույլ տալիս իր մեջ։
Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն։
Շարունակությունն՝ այստեղ