Բարև բոլորին: Այսօր կներկայացնեմ ձեզ նկարներ, որոնցում պատկերել եմ այն վարժությունները, որը մենք կատարում ենք շաբաթվա մեջ 3 անգամ: Գեղեցիկ մարմին ունենալը ինչպես հաճելի է, այնպես էլ առողջարար է: Յուրաքանչյուրս պետք է հետևենք մեր առողջությանը: Լինելով առողջ՝ կկարողանանք ծրագրել մտքեր և իրականացնել դրանք: Չէ՞ որ լավ տրամադրությունից է ամեն բան կախված:


 Այս վարժությունը ձգում է մարմնի բոլոր մկանները այդ իսկ պատճառով այն կատարում ենք ամենասկզբում: Ընդունելով նման դիրք՝ իջնում ենք ներքև ամբողջ մարմնով և բարձրանում ենք վեր: Վարժությունները կատարում ենք 5-6 անգամ, այնուհետև ավելացնում ենք մինչև 15:

 Մի ոտքը վերև կրկին ամբողջ մարմնով վեր, ապա ներքև, սա ձգում է ոտքերը և տազը: Չմոռանաք փոխել ոտքը. սկզբում մի ոտքով, այնուհետև մյուս ոտքով:

 Այնուհետև կատարում ենք հետևյալ վարժությունը կրկին ոտքերի հետ կապված: Առանց ոտքը ծալելու բարձացնում ենք վեր, այնուհետև ներքև և նույն բանը հաջորդ ոտքով: Այս վարժությունը ձգում է ոտքերը թաթի հատվածից մինչև աճուկային հատված:

 Ընդունելով հետևյալ տեսքը՝ միաժամանակ ոտքերը և գլուխը մոտեցնում ենք իրար: Այս վարժության նպատակը փորի մկանները ձգելն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միաժամանակ կատարել այն:

 Սա թվում է, թե նույն վարժությունն է, բայց ասեմ, որ պարզապես նման է: Այս վարժության նպատակը կրկին փորի մկանները ձգելն է, բայց մի տարբերությամբ, որ այն ձգում է նաև բազուկի մկանները: Կրկին միաժամանակ մոտեցնում ենք իրար ոտքերը և գլուխը:

 Այս վարժությունը կատարում է թիկունքի ուղղման ֆունկցիան: Ընդունելով նման դիրք՝ ձեռքերը ձգում ենք առաջ մարմնի մնացած հատվածները չշարժելով: Ասեմ, որ այս վարժությունը լավ է նաև ձեռքերի համար:

 Այս վարժությունը նախատեսված է ամբողջ մարմնի համար, քանի որ լարվում են ամբողջ մարմնի մկանները: Ընդունելով նման դիրք՝ բարձրացնում ենք տազը վեր, այնուհետև իջեցնում ենք:

 

                                                                              
    Իսկ այս վարժությանը նախատեսված է  գոտկատեղի համար:  


  Եվ որպես վերջաբան մաղթեմ ձեզ բարի օր և ներկայացնեմ 2 նկար backstage տարբերակով :)

 

 

                                                           

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել