Շատ քարացած կլիշեներ կարող եմ գրել: Սակայն հասկանում եմ, որ գրեթե բան չեմ հասկանում: Անհնար է այստեղից՝ ԱՄՆ-ից, հասկանալ՝ ինչ է իրականում կատարվում Հայաստանում: Որքան էլ արդաս, նայես, հարցուփորձ անես: Մինչեւ մեջը չլինես, հաստատ չես հասկանա: Որովհետեւ իրականությունը միշտ էլ հեռու է տեսությունից, հեռու է արտաքին պատկերից: Որովհետեւ ես գիտեմ, որ ընտրությունները միայն հավաքած կամ «նկարված» (ում ոնց դուր է գալիս, թող այդպես էլ կարդա, բան չի փոխվում իրական քաղաքականություն մեջ) ձայների քանակով չեն: Այլ այդ ձայները պահելու, դրանք առարկայացնելու ա/կամքը, բ/ռազմավարությունը, գ/կարողությունն է: Այսօր դեմոկրատական ընտրություններ կոչվածը ընդամենը նախընտրական եւ գործընթացները կամ ընտրությունները անցկացնելը չեն, այլ նաեւ հետընտրական ժամանակահատվածը կառավարելը ու ուղղորդելն են:

Դա առաջին հերթին հստակ մարդկային գործոնն է, էլիտաների ներքին տրամադրությունը, տարբեր խմբերի պայմանավորվածությունները, մարդկանց վճռականության աստիճանը: Իսկ սա օդում է: Տողերի արանքում չես կարդա: Առավել եւս այսօրվա գրելու հասանելության շրջանում, երբ տողերը շարելու իրավունք ու հնարավորություն ստացել է յուրաքանչյուրը: Իսկ օդում պտտվող տրամադրվածությունը հազարավոր կիլոմետրեր հեռվից չես գնահատի:

Նաեւ չեմ անել այն, ինչին մշտապես կտրականապես դեմ եմ եղել Հայաստանում: Հեռվից գնահատականներ ու խորհուրդներ/ուղղություն տալ: Անիմաստ ու վտանգավոր գործ է: Վրթանեսյան Կարենն է դրա մասին վերջերս գրել http://ahousekeeper.livejournal.com/1070875.html, անվանելով այն «Բազկաթոռային հեղափոխականություն»:

Հիշում եմ 2004 թ. Դամասկոսում էի: շարունակությունը այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել