Արմենիա Premium-ի եթերում դիտեցի նոր «Change» հումորային սիթքոմը, որտեղ Հովհաննես Ազոյանը բավականին հետաքրքիր՝ երկատված կերպար է մարմնավորում։ Նախ նշեմ, որ շատ լավ է, որ հեռուստաեթերում երկար բացակայությունից հետո Հովհաննես Ազոյանը դարձյալ էկրանին է, ինչ խոսք՝ կարոտել էինք։ Հումորային այս նոր նախագիծը ինձ մասնավորապես գրավում է իր ժողովրդական մտածողություն արտացոլող հումորով, որտեղ չկա տափակաբանություն և արհեստականություն։ Երկրորդ՝ չափազանց հետաքրքիր լուծումներով է ներակայացվել կերպարի երկատվածությունը, քանի որ Հովոն միաժամանակ և՛ քրեական հեղինակության, և՛ ազնիվ դերասանի է մարմնավորում, և այս երկկենցաղ կյանքը հերոսին շատ հետաքրքիր իրավիճակների մեջ է դնում։

Կարծում եմ՝ մեր եթերը վաղուց նմանօրինակ որակյալ հումորային նախագծերի կարիք ունի, քանի որ արդեն հոգնել ենք նույնօրինակ և ծիծաղ չառաջացնող «հումորային» կոչվող նախագծերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել