Картинки по запросу panarmenian media«Պանարմենիան մեդիա գրուպը» բանակցային լայն գործընթաց է սկսել կաբելային հեռարձակում ապահովող օպերատորների հետ «Արմենիա», «Աթիվի» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների հեռուստատեսային արտադրանք թողարկող ստեղծագործական խմբերի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Տարիներ շարունակ կաբելային օպերատորներն անվճար վերցրել են մեր հեռուստաընկերությունների արտադրանքը և վաճառել այն։ Մենք այդ երևույթին միշտ ըմբռնումով ենք մոտեցել, որովհետև կարևորել ենք մեր սոցիալական պատասխանատվությունը հեռուստատեսային արտադրանքը հնարավորինս լայն հանրությանը մատչելի դարձնելու հարցում։ Այսօր արդեն փաստ է, որ հեռուստատեսային հեռարձակման թվայնացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ամենաբարձր որակով անվճար դիտելու մեր ծրագրերը, և դա մեզ ոգևորում է։ Հետևաբար այսօր մենք արդեն հորդորում ենք կաբելային ծառայություն մատուցող մեր գործընկերներին կա՛մ դադարեցնել վճարովի հեռարձակումը, կա՛մ դրա պայմանները համաձայնեցնել մեզ հետ։

Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին խնդրի կարևորությունն ընդունելու համար և հույս ենք հայտնում, որ դրա լուծմանն ուղղված բանակցային գործընթացները երկար չեն տևի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել