Image result for թուրքական աշխարհ ռդՌուսաստանի համար Հայաստանն իսկական գլխացավանք է դարձել։ Չնայած նրան, որ նույնիսկ մեր արտաքին քաղաքականությունն ենք հանձնել այս պետությանը և որևէ քայլ չենք անի, եթե նույնիսկ դա մեր ազգային շահերից բխի, առանց Ռուսաստանի ուղորդումների, հրահանգավորումների, միևնույն է, մեր գոյությունն անգամ խանգարում է այս ՌԴ-ին որոշ պետությունների հետ համագործակցություն կառուցելիս։ Առաջին աչք ծակող օրինակը Ռուսաստան-թուրքական պետություններ հարաբերություններ են։ ՌԴ-ն լավ է հասկանում, որ հատկապես միջինասիական թուրքական պետությունները՝ նույն Ղազախստանը և Ղրղզստանը, իր հետ փոխհարաբերություններում ունեն մի շարք ամբիցիաներ, որոնց թվում է նաև Հայաստանը՝ որպես թուրքական երկու պետությունների հետ կնճռոտ հարաբերություններ ունեցող երկիր։
Հիմա քանի որ ՌԴ-ի համար միջինասիական այս երկրները Թուրքիայի ազդեցությունից զերծ պահելը և կաղապարի մեջ տեղավորելը կենաց-մահու հարց է (հենց այս նպատակով են ստեղծվել անիմաստ կազմակերպություններ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն), ՌԴ-ն տարիներ շարունակ թուրքական աշխարհի հետ հարաբերակցվելու քաղաքականությունը վարել է հայ ժողովրդի շահերի ոտնահարման հաշվին։ Դե իսկ ՌԴ-ի փոխհարաբերությունները Ադրբեջանի հետ որակապես բոլորովին այլ նշանակություն ունեն ՌԴ-ի համար, և Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու մտադրությունը ՌԴ-ն իրագործելու է դարձյալ Հայաստանի շահերի հաշվին, քանի որ դարձյալ նրա կոկորդին մնացած և չմարսվող պատառը մենք ենք։
Իսկ եթե ՌԴ-ն ուղղակի որոշի մի օր մեզ կուլ տալու տեղը դուրս թքել մեզ, և՛ ինքը չի խեղդվի, և՛ մենք վերջապես կզգանք, թե ինչ է անկախությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել