ԻՊ-ի կողմից համաշխարհային ժառանգության օբյեկտների ավերումը Պալմիրայում

«Մոնումենտալ կամարը» ավերելուց առաջ և հիմա

 «Բել» տաճարը կործանումից առաջ և հիմա

«Բաալշամին» տաճարը ավերումից առաջ և հիմա

Թանգարանի նախամուտքում տեղակայված «Ալլաթի» արձանը ավերումից առաջ և հիմա

2014թ. օգոստոսի 28-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ ԻՊ գրոհայինները հակառակորդի դրոշներով շրջապատված 250 գրեթե մերկ տղամարդու են ուղեկցում դեպի սեփական մահը: Սիրիական բանակի գերիներին տեղափոխելով բաց տարածություն՝ գրոհայինները նրանց թիկունքից գնդակահարում են: Զոհերի մարմինները մնացին արևի տակ, իսկ դաժան ու ստորացուցիչ տեսանյութը ներկայացվեց ողջ հանրությանը:

ԻՊ-ն գնդակահարում է երեխաներին

2014թ. սեպտեմբերի 14-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները գլխատում են հումանիտար առաքելության աշխատակից, բրիտանացի Դեյվիդ Հեյնսին, ում գերի էին վերցրել 2013թ.:

2014թ. սեպտեմբերի 14-ին համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ԻՊ ահաբեկիչը գլխատում է Սիրիայի քաղաքներ հումանիտար օգնություն տեղափոխող վարորդին՝ բրիտանացի Ալան  Հեննինգին:

2015թ. փետրվարի 23-ին թուրքական սահմանը ճեղքելու անհաջող փորձից հետո ԻՊ ահաբեկիչները կազմակերպեցին Հասեկի մարզի խաղաղ բնակիչների կոտորածը: Տասնյակ մարդիկ սպանվեցին: Ահաբեկիչները հրի մատնեցին նաև տեղի քրիստոնեական եկեղեցին և ավերեցին ասորիների տները:

2015թ. մայիսի 24-ին ավելի քան 400 մարդ՝ մեծամասնությունը կանայք, երեխաներ, Պալմիրա քաղաքում ենթարկվեցին ահաբեկիչների սպանդին: Բոլոր զոհերին իսլամիստները մեղադրեցին «սիրիական իշխանությունների հետ կապ պահպանելու մեջ»:

 

ԻՊ ահաբեկիչները  պայթեցնում են գերիներին:

2015թ. հուլիսին ահաբեկիչները հանրության աչքի առաջ գլխատեցին երիտասարդ մի կնոջ՝ մեղադրելով նրան կախարդության մեջ:

2015թ. հուլիսի 4-ին ահաբեկիչ-դեռահասները Պալմիրայի Հռոմեական ամֆիթատրոնում գնդակահարեցին 25 սիրիացի զինվորականների:

2015թ. հոկտեմբերի 24-ին համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ահաբեկիչների զրահամեքենան ընթացք է կատարում սիրիացի զինվորի վրայով:

2016թ. հունվարի 1-ին ԻՊ ահաբեկիչները սիրիական Դեր Զորում կոտորածի ենթարկեցին սիրիացի 300 խաղաղ բնակչի, որոնք թվում էին երեխաներ, կանայք ու ծերեր:

2016թ. հուլիսի 11-ին Ռաքքա քաղաքում քրդական ընդդիմության հետ կապ ունենալու մեղադրանքով, ահաբեկիչները գլխատել են տեղի 4 ֆուտբոլիստների և մեկ անհայտ մարդու:

2016թ. սեպտեմբերի 14-ին ահաբեկիչների զոհը դարձան 20-ից ավելի տեղացի սիրիացիներ, որոնց ահաբեկիչները մեղադրեցին օտարերկյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Զոհերին գլխատել են Դեր Զորում:

2012թ. հունիսի 5-ին «Ջիբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցնում Դեր Զորում գլխատված 13 մարդկանց սպանությունը:

2013թ. հունվարի 30-ին «Ջիբհաթ ան-Նուսրայի» անդամները սպանդի ենթարկեցին Հալեպի բնակիչներին: 

2013թ. մայիսի 11-ին «Ջիբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները մահապատժի ենթարկեցին սիրիական բանակի գերեվարված զինվորներին:

2015թ. սեպտեմբերի 14-ին  «Ջիբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները Հալեպում մահապատժի ենթարկեցին մի կնոջ, սակայն միջազգային լրատվամիջոցները այս հանցանքը հասցեագրեցին ԻՊ-ին՝ չնայած այն բանին, որ գլխատումն իրականացրել է «Ջիբհաթ ան-Նուսրայի» պարագլուխներից մեկը: Բացի այդ՝ նկարի վրա պարզ երևում է «Ջիբհաթ ան-Նուսրա» գրությունը:

2015թ. սեպտեմբերի 15-ին  «Ջիբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները Իդլիբում գերեվարված սիրիական բանակի 56 ռազմագերիների գլխատեցին:

2016թ. օգոստոսի 13-ին ահաբեկիչները հալեպում գլխատել են գրոհայիններին՝ իրենց ընտանիքների հետ միասին: Գրոհայինները վայր էին դրել իրենց զենքերը ու փորձել էին մարդասիրական միջանցքով լքել քաղաքը:

2016թ. հուլիսի 20-ին «Նուրեդին ալ-Զինա» խմբավորման ահաբեկիչները սկզբում ժպտում ու լուսանկարվում են իրենց 12-ամյա զոհի հետ, որին գերեվարել էին Հալեպի ծայրամասում տեղակայված  Հանդարաթ ռազմական ճամբարից, իսկ մի քանի րոպե հետո նրանք գլխատում են երեխային: Թուրքամետ «Նուրեդին ալ-Զինա» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից և ընդգրկված է ամերիկամետ «չափավոր ընդդիմություն» համարվող կազմակերպությունների շարքում:

Աղբյուրը՝ http://www.ntv.ru/

Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել