Ամերիկյան Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կբացվի առաջին խաղատունը, որը նախատեսված կլինի Չինաստանից ու Ասիայի մյուս երկրներից ժամանած հյուրերի համար։

Համալիրը գտնվում է Լաս Վեգաս-Սթրիփ գոտուց դեպի հյուսիս ընկած հատվածում, որտեղ գտնվում են քաղաքի խոշորագույն հյուրանոցները։ Եվս երկու հյուրանոցներ՝ իրենց խաղատներով ԱՄՆ խաղային մայրաքաղաքում կկառուցվեն առաջիկա տարիներին և նախատեսված կլինեն ասիացի զբոսաշրջիկների համար։

Lucky Dragon Hotel & Casino հյուրանոցն ունի 203 հյուրանոցային համար, չինական խոհանոցի 5 ռեստորան, ութանկյուն բար (Չինաստանում 8 թիվը համարվում է երջանիկ), թեյի առանձին բար, խաղատուն։

Հյուրանոցի ողջ անձնակազմը տիրապետում է երկու լեզվի՝ անգլերեն ու չինարեն։ Հյուրանոցում գործնականում ոչ մի տեղ չի կարելի գտնել 4 թիվը, որը ոչ երջանիկ է համարվում Արևելյան Ասիայի երկրներում։ 9 հարկանի շենքում չկա չորրորդ հարկ։ Lucky Dragon Hotel & Casino-ի ինտերիերը ձևակերպված է չինական ոճով։

Լաս Վեգասում ակնկալում են Չինաստանից զբոսաշրջիկների հոսք։ 2015 թվականին Լաս Վեգաս է այցելել ավելի քան 206.000 չինացի զբոսաշրջիկ, ինչը կրկնակի գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել