«The Beautified Project» ռոք խմբի երկրպագուները երեկ կրկին հավաքվել էին Տիկնիկային թատրոնում` ներկա լինելու տղաների նոր ալբոմի շնորհանդես-համերգին։ Համերգի սկզբում տղաները կատարեցին մեկական երգ իրենց առաջին, երկրորդ և երրորդ ալբոմներից, այնուհետև անցան նոր ալբոմին:

IMG_3035 copie copie

Խմբի չորրորդ ալբոմը կոչվում է «Pale Nightingale», որը թարգմանաբար նշանակում է «Գունատ սոխակ»: BlogNews-ի հետ զրույցում խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը հայտնեց, որ այս ալբոմի վրա աշխատել են 2 տարի։ «Ալբոմն անվանել ենք «Գունատ սոխակ», որովհետև բնության մեջ թռչունների երգը պակասել է։ Դա համեմատել ենք որակյալ երաժշտության հետ, որը ևս պակասել է։ Ալբոմում ընդգրկված է 8 ստեղծագործություն, որոնք ակուստիկ են»,- նշեց նա։

Անդրեն նկատեց, որ սա իրենց ամենահասուն ալբոմն է. «3 ալբոմ ստեղծելուց հետո ձեռք ենք բերել թիմային աշխատանքի, միասին երգեր ստեղծելու կարողություն։ Սա կարելի է համարել դասական «Beautified»–ի ձայնը։ Սա ավելի մոտ է մեր առաջին և երկրորդ ալբոմներին, որոնք ավելի ակուստիկ էին և ավելի էին սիրվել Հայաստանում, քան երրորդը, որ ներառում էր ծանր գործեր և ավելի շատ սիրվել էր դրսում»։

IMG_2932 copie copie

Անդրեն հայտնեց, որ երրորդ ալբոմի վրա ավելի շատ աշխատել էին ինքն ու Արմեն Շահվերդյանը, այս անգամ՝ ինքն ու Առլեն Շահվերդյանը։ Այս փաստը պայմանավորված է նրանց երաժշտական նախասիրություններով։

«3-րդ ալբոմում ավելի շատ էին կոնֆլիկտները, քանի որ ես ուզում էի ստեղծագործություններն էլ ավելի ծանր ռոքային լինեին։ Մեր կենդանի կատարումների ժամանակ ծանր գործերը գերակշռում են։ Ի վերջո հասկացա, որ սխալ է անընդհատ քո գաղափարն առաջ տանելը։ Պետք է ասել, լսել և, ի վերջո, սինթեզել այ ամենը։ Սա թիմային աշխատանք է»,- ասաց ծանր գործիքավորման սիրահար Արմենն ու հավելեց, որ ակուստիկ գործեր ասելով՝ նկատի չունեն, որ չորրորդ ալբոմում լացելու գործեր են։

IMG_3183 copie copie copie

Առլենն էլ անդրադարձավ հայկական երգերին, որոնց իրենք պարբերաբար անդրադառնում են. ««Կիլիկիայից» սկսած՝ հայկական հին երգերը մշակում ենք մեր ձեռագրով, արդիականացնում ենք և ներկայացնում մեր լսարանին։ Այս ալբոմում ներառել ենք «Արագիլը», որը ձայնագրել ենք նախորդ տարի։ Առաջիկայում կներկայացնենք նոր ստեղծագործություն՝ Սայաթ-Նովայի «2 տուն ունիմը», որի մասին առաջիկայում նոր լուրեր կունենաք։)»։

Խումբը նաև նոր տեսահոլովակ է նկարահանել՝ նվիրված աշխարհում համերաշխությանը։ Տեսահոլովակը նկարահանել են 12 երկրում։

IMG_2926 copie copie

IMG_2953 copie copie

IMG_2981 copie copie

IMG_2990 copie copie

IMG_2997 copie copie

IMG_3001 copie copie

IMG_3003 copie copie

IMG_3042 copie copie

IMG_3048 copie copie

IMG_3058 copie copie

IMG_3085 copie copie

IMG_3098 copie copie

IMG_3110 copie copie

IMG_3115 copie copie

IMG_3132 copie copie

IMG_3143 copie copie

IMG_3186 copie copie copie

IMG_3190 copie copie

IMG_3209 copie copie

IMG_3215 copie copie

IMG_3222 copie copie

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել