Քիրքուքից և ալ-Ռուտբայից հետո ԻՊ-ի զինյալները երեկ ձեռնարկեցին ռազմական հարձակում Իրաքի Սինջար բնակավայրի վրա, որը, սակայն, կանխվեց քրդական և եզդիական ռազմական ստորաբաժանումների կողմից:
Մի քանի ժամ առաջ ԻՊ-ը հայտարարեց Սինջարի ուղղությամբ հարձակման հաջորդ փուլի մասին:
ԻՊ-ը կարծես փորձում է անսպասելի հարձակման և ետ նահանջելու մարտավարություն կիրառել Իրաքում: Մոսուլ քաղաքում մի քանի օր շարունակվող ռազմգործողությունների ֆոնին ԻՊ-ի ղեկավարությունը փորձում է դիմել հիշյալ մարտավարության օգնությանը:
Հիշեցնեմ, որ 2007-2013 թթ. ընթացքում ԻՊ-ը դիմել էր նման մարտավարական գործողությունների, որի արդյունքը եղավ 2014 թ. կեսերին Իրաքի զգալի հատվածի նվաճումը:
Կստացվի իսլամականների մոտ, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց հստակ է մի բան՝ ԻՊ-ը Սիրիայի և Իրաքի որոշ հատվածներում փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունը. 2013-2015 թթ. նկատված հիմնվելու ու ընդլայնվելու մարտավարությանը 2016 թ. վերջում փոխարինելու է գալիս հարձակվելու և ետ քաշվելու մարտավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել