Կարելի էր ուշադրություն չդարձնել Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի «հանճարեղ» արտահայտությանը կամ ներողամտորեն մոտենալ- դե չի հասկանում՝ ինչի է ասում: Միևնույն ժամանակ. հաշվի առնենք, որ ասվում է մի ամբողջ քաղաքի բնակչության կեսից ավելիի մասին, դա այլ կերպ, քան ցինիզմ, չի կարելի որակել... Բայց դրանում ինքն է մեղավո՞ր` ոչ, իհարկե. պատճառը այն վստահության մեջ է, որ ինքն անպատժելի է, կարող է անպատասխանատու լինել հենց քաղաքացիների նկատմամբ, իրեն ընտրողների նկատմամբ, որովհետև ստրկամտորեն իր ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ծառայելու միտումը, ձգտումն է ամենակարևորը, որի համար էլ միշտ գնահատվել է, ոչ թե քաղաքացիների առջև իր պարտավորությունները կատարելու համար է գնահատվել... Այնպես որ պետք չի զարմանալ, ուղղակի մինչ այժմ մեր իմացածը բացահայտվում է... Իրենց իսկ խոսքերով, ինչպես ասվում է...դու ասեցիր...ի՞նքն է մեղավոր` ոչ, իր համակարգը, որը հանդուրժում է Սյունիքի մարզպետի նմանին կնոջ նկատմամբ խուլիգանական արարքից հետո շարունակել մնալ պաշտոնում... որը հովանավորում է կոռուպցիայի մեջ թաղված լխկվածներին ... և սեփական անբարոյականությունը որպես հանրային նշանակության բարոյական արժեքներ ներկայացնել, ավելի՝ պարտադրել... է, բա այդքանից հետո, երբ մարդիկ խախտում են ռեժիմի սահմանած կանոնները, բնականաբար պետք է համարվեն ռեժիմի սպասարկողների կողմից անգիտակից... Հիմա այսքանից հետո ՀՀ կառավարությունը չպե՞տք է հեռացնի նման մարդուն պաշտոնից, թե՞ դեռ էլի պետք է իրենց սեփական «նպատակների» համար օգտագործել... Եթե չարձագանքի ՀՀ կառավարությունը, ուրեմն նաև ինքն էլ է չէ՞ համամիտ Վանաձորի քաղաքապետի կարծիքին... ՄԵՆՔ ՍՏՐՈՒԿՆԵՐ ՉԵՆՔ, ՍՏՐՈՒԿՆԵՐԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել