Այսօր զարմանքով կարդացի Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կոբա Դավիթաշվիլու հայտարարությունը, որով վերջինս առաջարկում է Վրաստանի մայրաքաղաքը տեղափոխել Ախալքալաք, որպեսզի կարողանան հաղթահարել «դրսից գալացող անջատողական տրամադրությունները»՝ ակնարկելով, որ հարևան երկրից ժամանակ առ ժամանակ լսվում են տարածքային պահանջներ Վրաստանի ուղղությամբ: Ցավում եմ, որ Կոբա Դավիթաշվիլին էլ է կորցրել իրականության զգացողությունը և իրերն իրենց անուններով կոչելու ունակությունը: Հազար անգամ ասել ենք, չենք զլանում ևս մեկ անգամ հավաստիացնել՝ Ջավախքում չկա անջատողականություն, եթե այդպես եք համարում, ապա մեղավոր են Վրաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, ովքեր մշտապես զբաղվել են Ջավախքում առկա խնդիրները կոծկելով: Երբ երեխան լացում է, նրան կերակրել է պետք, ոչ թե բերանը փակել կպչուն ժապավենով: Վրաստանը բազմազգ երկիր է, պարոնայք, ավելին, տարբեր ազգություններ կոմպակտ ապրում են որևէ տարածքում, դուք ի՞նչ է, ուզում եք մայրաքաղաքի տակ «պաչևնիկ» դնել ու առիթի դեպքում քարշակով տեղափոխել պահանջված վայր: Ջավախահայերի պահանջները միշտ եղել են Վրաստանի Սահմանադրության և միջազգային օրենսդրության շրջանակներում, և բոլոր կողմերի համար շատ ցանկալի է, որ դրանց դարձվեն պատշաճ ուշադրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել