Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհուրդ է տալիս ինտրիգներ և անհամաձայնություն չտեսնել ՀԱՊԿ կառույցում և նշում, որ պետք է ուղղակի մի փոքր սպասել, մինչև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչ:

«Նշվեց, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կքննարկվի և եկեք մի փոքր սպասենք, կլինի թեկնածուի առաջարկում և ՀԱՊԿ ղեկավար անդամները կներկայացնեն որոշում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան`ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել էր, որ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվել, քանի որ Ղազախստանի նախագահը հիվանդության պատճառով ներկա չի եղել։ Նա հաստատել էր նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվել, քանի որ «այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ»:

Հարցին, թե այդ զարգացումը, չնայած այն հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ը պետք է ուժեղացվի, ճիշտ հակառակ ազդեցությունը չի  ունենում, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, թե իհարկե շատ կարևոր է այդ կազմակերպության հետագա ամրապնդումը, սակայն Ղազախստանի նախագահի բացակայությունից չի կարելի եզրահանգումներ անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել