Image result for կառավարությունԿառավարության նոր ծրագիրն ընդունվեց։ Նոր բան չկար, հին երգն էին երգում, ինչ որ նախորդները՝ «ազգ-բանակ», «պայքար կոռուպցիայի և ստվերի դեմ», այս կամ այն պետության հետ քաղաքական կամ տնտեսական հարաբերությունների ամրապնդում և այլն, և այլն։
Այս ծրագրում, ինչպես և նախորդներում, մատնանշվում էին միայն նպատակները, բայց ոչ դրանց հասնելու միջոցները։ Պայքար ստվերի դեմ․ ասում են, թե ինչպես պետք է պայքարել, ովքեր են մեղավորներն ու անմեղները, կարևոր չէ, կարևորն այն է, թե այս կառավարությունն էլ իրեն հռչակեց կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարող առաջամարտիկ, կապ չունի, որ ամենամեծ կոռուպցիոներները հենց այնտեղ են նստած՝ կառավարությունում։
Այսպես էլ ապրում ենք՝ ամեն նոր կառավարության հետ հին երգը լսելով և ոչ մի փոփոխություն չտեսնելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել