Image result for ՀՅԴՀետաքրքրական է, որ ՏԻմ ընտրություններից հետո ամեն ինչ ու ամենքը քննարկվեցին, բայց մի քաղաքական ուժ կա, որին այնքան էլ անդրադարձ չեղավ: Խոսքս հնամենի, 130-ամյա Դաշնակցության մասին է: Իհարկե, Դաշնակցությունը այնքան է մսխել ժողովրդի վստահությունը, այնքան աննշան է նրա ներկայությունը, որ նույնիսկ ուշադրության արժանի չէ, բայց, այնուամենայնիվ, ինչ կատարվեց այս «զառամյալ» կուսակցության հետ, որը հոգեվարքի մեջ է, կամ միգուցե ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ արդեն հոգին ավանդել է, և մի հարմար ժամանակ է հարկավոր պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու համար, իսկ նման ժամանակը՝ որպես այդպիսին, կարող է լինել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները:
130 տարի հայ ժողովրդի մարմնին տզրուկի նման կպած այս քաղաքական ուժը, եթե լավ բան չի արել, ապա այդ նույն ժողովրդի արյամբ սնվելով՝ նույն ժողովրդի ճակատագրի հարցում աններելի քայլեր հաստատ արել է: Մի քանիսը թվարկեմ.
1. 20-րդ դարասկզբին երիտթուրքերի հետ համագործակցելը
2. Իրենց հռչակել էին Հայաստանի փրկության միակ ուժը, սակայն իրենց աչքի առաջ նույն իրենց քաղաքական դաշնակից երիտթուրքերը հոշոտեցին մի ամբողջ ժողովրդի։
3. Հայաստանի Առաջին Հանրապետության ապաշնորհ կառավարումը և արդյունքում՝ նրա կորուստը։
4. Եվ վերջապես, տխրահռչակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը հայ ժողովրդի անունից նզովք է բոլոր դաշնակցականներին։
Իրականում այսօր էլ Դաշնակցությունը չի փոխվել, այսօր էլ նրանք պատրաստվում են Ստամբուլը արյած ծով սարքել, միևնուն ժամանակ քաղաքական պատեհությունը, անձնական շահերը հաշվի առնելով՝ իշխանություն են կազմում ՀՀԿ-ի հետ հույս ունենալով, որ ընտրություններում ՀՀԿ-ի պոչին կպած մի քանի տոկոս կփախցնեն:
Հ.Գ. Իրականում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ 130-ամյա կուսակցությունը արդեն վախճանված է, իսկ ՀՀԿ-ի հետ կոալիցիան Դաշնակցությանը մեկ առավելություն է տալիս, 2017 թվականի խորհրդարանական ընտրություներից հետո որպես նախկին կոալիցիոն գործընկեր՝ ՀՀԿ-ն մեծ շուքով կկազմակերպի Դաշնակցության հուղարկավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել