Հեկինգը հեռացվել է «Վոլֆսբուրգի» մարզչի պաշտոնիցAysor.am-ը գրում է.

«Վոլֆսբուրգը» հայտարարել է մարզիչ Դիտեր Հեկինգի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Նրան փոխարինելու է «գայլերի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Վալերյեն Իսմաելը, ով ժամանակին խաղացել է «Բավարիայում» և «Վերդերում»։

Դիտեր Հեկինգը «Վոլֆսբուրգը» գլխավորել է 2012 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «գայլերը» հաղթել են Գերմանիայի գավաթի խաղարկությունում և Սուպերգավաթում, հասել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։ 2015 թվականին 52-ամյա Հեկինգը ճանաչվել էր Գերմանիայի լավագույն մարզիչ։

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության 7-րդ տուրից հետո «Վոլֆսբուրգն» ունի ընդամենը 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել