hillary-clinton-donald-trump-debateՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ ինքը, և՛ իր մրցակից Հիլարի Քլինթոնը հաջորդ հեռուստադեբատներից առաջ պետք է անցնեն արյան մեջ թմրանյութի առկայության թեստ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նյու Հեմփշիրում ընտրողների առջև ելույթ ունենալիս Թրամփը ենթադրել է, որ նախորդ դեբատներից առաջ Քլինթոնն ընդունել է ինչ-որ դեղամիջոց, որովհետև նրա խոսքով՝ սկզբում նա կարծես խմած լիներ, իսկ վերջում հազիվ կարողացավ հասնել մեքենային:

«Ես այնքան էլ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Նախորդ դեբատների սկզբում նրան կարծես ճոճում էին, իսկ վերջում նա այնպիսի տեսք ուներ՝ ասես խնդրում էր իջեցնել իրեն բեմից: Նա հազիվ կարողացավ ինքնուրույն հասնել մեքենային: Մենք մարզիկների նման ենք. չէ՞ որ նրանց ստիպում են թմրանյութի թեստ անցնել: Կարծում եմ՝ մենք նույնպես դեբատներից առաջ պետք է այդ թեստը անցնենք»,- ասել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել