Image result for կոռուպցիաԿոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին Հայաստանում կարիք կա աշխատելու երկու կարևոր երևույթների վրա.
1. Շահերի բախում․ այս մասին երեկ խոսեց վարչապետը կառավարության նիստում՝ կապված դպրոցների հետ: Ըստ իս՝ երևույթը տարածված է պետական կառավարման բոլոր օղակներում և ոչ միայն աշխատանքի տեղավորման, այլև մյուս որոշումների կայացման, այդ թվում՝ օրենքների և պաշտոնական որոշումների ընդունման տեսակետից:
2. Նվերների երևույթ. բազմաթիվ պաշտոնյաներ իրենց հայտարարագրերում նշում են նվեր ստացած բավականին մեծ գումարներ, մեքենաներ ու նույնիսկ տներ: Սա անթույլատրելի է, անհրաժեշտ է սահմանել հանրային ծառայողների նվերի ստացման շեմ, որից ավել ստանալը պետք է խստիվ արգելվի: Գերմանիայում, օրինակ, այդ շեմը 50 եվրոն է, իհարկե նվերի, այլ ոչ թե գումարի տեսքով:
Viktor Yengibaryan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել