Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով 9-րդ գումարման խորհրդարանը չի ձևավորվել:

Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորից 77-ն ընտրվելու էր համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնականով, որոնցից 12-ում մեծամասնություն են կազմում էթնիկ փոքրամասնությունները:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով 77 պատգամավորական մանդատից 44-ը հասնում է «Վրացական երազանք» կուսակցությանը, «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությանը՝ 27 մանդատ, «Հայրենասերների Միություն՝ միավորված ընդդիմությանը»՝ 6։

73 մեծամասնական ընտրատեղամասից «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է 22 տեղամասում, իսկ 51 մեծամասնական ընտրատեղամասում նոյեմբերի 2-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլ:

Ախալքալաքի և Նինոծմինդայի թիվ 46 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների 2-րդ փուլ չի լինի: Ընտրությունների 2-րդ փուլ չի անցկացվի ևս 22 ընտրատարածքում։

Ախալքալաքում մեծամասնական 8 թեկնածուից հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Հենզել Մկոյանը, որը, ըստ նախնական տվյալների, ստացել է ձայների  63.42%-ը: Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանն է, որն ստացել է ձայների 17.08 %-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել