Շատերին սխտորը հայտնի է որպես կերակուրներին անկրկնելի բույր և համ հաղորդող մթերք:

Image result

Դա այդպես է, սակայն դրա օգտագործման եղանակներն ավելի շատ են և չեն սահմանափակվում խոհարարության մեջ օգտագործվելով:

Այսօր շատ մթերքների մասին մասին հիշում են հենց այլընտրանքային տարբերակներով, և դա իր պատճառներն ունի.

Մենք արդեն հոգնել ենք քիմիկատներից և արհեստական հավելումներից, որոնք կան կոսմետիկ միջոցներում, դեղորայքի մեջ և կենցաղային պարագաներում:

Ձեզ եմ ներկայացնում հինգ դեպք, երբ ձեզ սխտորը անպայման պետք կգա:

1․ Բուժել սնկային հիվանդությունը

Կեսժամանոց վաննա ոտքերի համար՝ մանր կտրատած սխտորի կտորներով, և ձեր ոտքերն իրենց ավելի լավ կզգան: Ինչպես նաև կարելի է ոտքերին դնել սխտորով բուսայուղի տամպոններ: Դա ֆունգիցիդից հզոր միջոց է:

2․ Մաքրել դեմքը

Ի տարբերություն խանութներից ձեռք բերած միջոցների՝ սխտորը բացառապես օգտակար բաղադրիչներ է պարունակում, որոնց թվում է ալիցինը, որն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություն: Ուղղակի քսեք դեմքին շատ բարակ շերտով մանրացրած սխտոր և այդպես թողեք 15 րոպե: Հետո լվացեք դեմքը տաք ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:

3․ Ազատվել ատամի ցավից

Մի պճեղ սխտորը թաթախեք աղի մեջ և ցավող ատամի կողմով ծամեք այն զգուշորեն: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է անտեսել ատամի հետ կապված խնդիրները, բայց մինչ ատամնաբույժին հանդիպելը սխտորը կօգնի ձեզ հաղթահարել ցավը:

4․ Բուժել ականջի բորբոքումները

Սխտորով բուսայուղն իսկական հակաբորբոքային է: Երկու կաթիլ սխտորով բուսայուղը (տաք վիճակում) կհանգստացնի ցավը և կբուժի ականջը:

5․ Հանել փուշը

Մատը փորփրելու փոխարեն՝ փշի վրա մի շերտ սխտոր դրեք (կտրած շերտ, որպեսզի հյութ դուրս տա), փաթաթեք մատը պլաստիրով և թողեք այդպես մեկ գիշեր: Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ սխտորը նաև կվերացնի հնարավոր վարակը, որը հեշտությամբ կարող է անցնել փշի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել