Ամբողջ աշխարհի գիտնականները մինչև հիմա միակարծիք չեն մարդու օրգանիզմի վրա սխտորի դրական ազդեցության վերաբերյալ։

Սակայն վերջին հետազոտություններն ապացուցել են, որ ձմեռվա ընթացքում սննդի մեջ սխտորի պարբերաբար օգտագործումը կարող է զգալիորեն կրճատել մրսածության տևողությունը։

Ստորև ներկայացնում ենք սխտորի ապուր, որը հիանալի միջոց է հարբուխի, մրսածության դեմ պայքարի համար։

 

Սխտորի ապուր

Պատրաստման եղանակը

Ջեռոցը պետք է տաքացնել մինչև 180 աստիճան, սխտորի չմաքրած 26 պճեղները դնել տարայի մեջ, ավելացնել զեյթունի ձեթ, աղ, խառնել, ծածկել ստվարաթղթով և թողել վառարանում 30-40 րոպե։

Երբ սխտորը սառչի, կարող եք այն կեղևազատել։

Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել սոխ, կոճապղպեղ, կոկոսի յուղ, պղպեղ, տապակած սխտոր և 26 պճեղ թարմ սխտոր։

Ստացված զանգվածին պետք է խառնել բանջարեղենային արգանակ և եփել 20 րոպե։

Ապուրը կրակից վերցնելուց հետո ավելացնել կիտրոնի 4 կտոր։

Այս ապուրը կարելի է հանգիստ պահել սառնարանում և օգտագործել նաև հաջորդ օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել